Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կարելի է վերադառնալ օրգանական վիճակի՝ մինչ հակառուսական խաղալու նոր պատվերի իջեցումը

Կարելի է վերադառնալ օրգանական վիճակի՝ մինչ հակառուսական խաղալու նոր պատվերի իջեցումը
31.08.2024 | 19:42

Մինչ ասուլիսից հետո Փաշինյանին տեղափոխում և տեղավորում եք Ռուսաստանի կուզեք գրկում, կուզեք թևի տակ, կուզեք возвращение блудного сына կարգավիճակի մեջ, խնդրում եմ հաշվի առեք, որ մոտ քսան օր հետո, Մակրոնի այցին զուգահեռ, հնարավոր է անեք ուղիղ հակառակը:

Կրկին և կրկին՝ Փաշինյանը երբեք և որևէ պարագայում ռուսամետ կամ արևմտամետ չի եղել, որովհետև դա գոնե, թե պահանջում է որոշակի քաղաքական և գիտելիքահեն արժեհամակարգի ու քաղաքակրթական սկզբունքների բագաժ, որոնցով նա հաստատապես օժտված չէ: Էդպիսի բագաժից զուրկ իշխանության հասածները ունեն միայն մեկ և աներկբա չակերտավոր աստվածաշունչ՝ իշխանության պահպանում ամեն գնով:

Դա ենթադրում է որոշակի ժամանակահատվածում հանուն սեփական «աստվածաշնչի» խաղալ «մետություն», իսկ եթե խաղը չեն գնում, ապա առաջարկել հակաքաղաքականություն, որ գնեն: Փաշինյանի հակառուսականությունը ոչ թե Արևմուտքի պահանջ է, այլ Փաշինյանն ինքն է հակառուսականության ծառայություն առաջարկում Արևմուտքին՝ հանուն անձնական իշխանության դիվիդենտի: Այդ Արևմուտքը չի ստիպում պաշտոնական Երևանին լինել հակառուսական, այլ Փաշինյանն է ընդունում պատվերներ՝ լինել այդպիսին ժամանակ առ ժամանակ:

Դեռ նոր պատվեր չկա, կարելի է վերադառնալ օրգանական վիճակի՝ մինչ հակառուսական խաղալու նոր պատվերի իջեցումը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7485

Մեկնաբանություններ